Ճամփորդություն Թեղենյանց վանք

Ճամփորդություն Թեղենյանց վանք

Սեպտեմբերի 1-ը մեր դպրոցը նշեց յուրահատուկ և բոլորից տարբերվող ձևով։ Մենք դասարանով գնացինք Կոտայքի մարզ գյուղ Բուժական՝ Թեղենյանց վանք։ Թեղենյանց վանքը շատ գեղեցիկ էր։ Մենք նախաճաշեցինք և սկսեցինք բարձրանալ վանք։ Այնտեղից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում։ Ճանապարհին սառնորակ աղբյուրներից ջուր էինք խմում և շշերը լցնում, որ հերիքեր մինչև հաջորդ աղբյուրին հասնենք։ Շատ շոգ էր։ Վերջապես մենք հաղթահարեցինք բարձունքը։Եկեղեցում երգեցինք, աղոթեցինք, իջանք բարձունքից և վերադարձանք Երևան:

Print Friendly, PDF & Email