Երրորդ շաբաթվա ամփափում

Երկուշաբթի

Հունվարի 23-ի ամփոփում

Այսօր մենք սկսել ենք մեր օրը ազգային ընկուզախաղերից։ Հետո գնացել ենք մարմնակրթության։ Այնտեղ հանձնել ենք նորմատիվներ։ Մեր չորրորդ ժամին խաղացել ենք գործնագործ։ Բացի այդ մեզ մոտ եկել են ֆոտբոիստներ և սովորեցրել են մեզ ֆուտբոլ խաղալ։ Այսպես անցավ իմ հրաշալի օրը։

Երեքշաբթի

Հունվարի 24-ի ամփոփում

Ճամփորդություն սահադաշտ👌❤️👍

Այսօր մենք դաս չենք արել, որովհետև գնացել ենք Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Ինձ շատ դուր եկավ այդ միտքը։ Ես շատ լավ կարողացա սահել։ Սկզբում այդքան էլ լավ չէր ստացվում, բայց հետո վարժվեցի։ Այս ճամփորդությունը շատ լավն էր։😜Կցանկանամ կրկին գնանք։

Չորեքշաբթի

Հունվարի 25-ի ամփոփում

Այսօր իմ օրը շատ հետաքրքիր է անցել։ Ես գնացել եմ Հարաֆային դպրոց։ Այնտեղ ես և իմ ջոկատը պարել ենք Լորկե պարը և խաղացել հայկական խաղեր։ Երբ մենք վերադարձանք դպրոց, իմ դասխեկը ինձ ասաց, որ Հյուսիսային դպրոցում լինելու է նկարների ցուցադրություն։ Ես շատ ուրախացա քանի որ ես շատ եմ սիրում նկարել։ Ինձ շատ դուր եկավ այդ ցուցադրությունը։ Այնտեղ շատ գեղեցիկ նկարներ էին։ Ես համոզված եմ մի օր ես էլ կսովորեմ այդպես նկարել։ Դա իմ ամենակարևոր նպատակն է։ Ինձ համար այս օրը շատ հետաքրքիր էր, զվարճալի և յուրահատուկ։

Հինգշաբթի

Հունվարի 26-ի ամփոփում

Այսօր իմ օրը շատ հետաքրքիր է անցել։ Առաջին ժամը մենք գրել ենք չորեքշաբթի օրվա ամփոփումը, բայց քանի որ ես գրել էի, դասարանում Canva ծրագրով պատրաստեցի մի քանի լոգո։

Երկրորդ դասի ընթացքում մեր մոտ եկել է մեր դասարանի պատասխանատուն՝ ընկեր Սոնան, հետո մենք բաժանվեցինք երեք թիմերի և խաղացինք բառքամոցի ու իրար հարցեր տվեցինք։ Վերջին ժամը մենք գնացինք ներկայացում դիտելու։ Հինգերորդ դասարանի սովորողները պատրաստել էին մի խնդալու ներկայացում, շան և կատվի մասին։ Ինձ ամենաշատը դուր եկավ այն մասը, երբ շունը պարում է։ Այսպես անցավ իմ հրաշալի օրը։

Print Friendly, PDF & Email