Ուսումնական Ճամբարի Ամփոփում🍃🎨

Ինձ շատ դուր եկավ թե ինչպես անցավ մեր ուսումնական ճամբարը։ Ընկեր Շուշանը և ընկեր Նարեկը շատ հավես էին կազմակերպել մեր ճամբարային օրերը։ Այցելեցինք հարավային և արևելյան դպրոցներ, ունեցանք հետաքրքիր հանդիպումներ, ձեռք բերեցինք օգտակար գիտելիքներ։ Այս ճամբարը շատ հագեցած անցավ։ (Բայց իմ կաղինը այդպես էլ չծլեց🌱🌳🙂)։ Ես շատ գոհ եմ, որ ընտրեցի 1-ին ջոկատը❤️։ Առաջին ուսումնական […]

Ուսումնական ճամբարի երրորդ շաբաթվա ամփոփում

Առաջին օր-Ուսումնական ճամբարի երրորդ շաբաթվա առաջին օր Երկրորդ օր-Ուսումնական ճամբարի երրորդ շաբաթվա երկրորդ օր Երրորդ օր-Ուսումնական ճամբարի երրորդ շաբաթվա երրորդ օր Չորրորդ օր-Ուսումնական ճամբարի երրորդ շաբաթվա չորրորդ օր Հինգերորդ օր-Ուսումնական ճամբարի երրորդ շաբաթվա հինգերորդ օր 

Ուսումնական ճամբարի երրորդ շաբաթվա հինգերորդ օր 

Այսօր մենք մեր օրը սկսեցինք ընկեր Սոնայի ջոկատի հետ ֆիլմ (Пелекан) դիտելով։ Ընդմիջումից հետո մենք գնացինք մարզասրահ ընկեր Ասիաի հետ։ Երբ ավարտեցինք, մեր մոտ հայտարարված էր հանգստի ժամ։ Այնուհետև դասերը ավարդվեցին։ Այսպես անցավ իմ օրը։

Ուսումնական ճամբարի երրորդ շաբաթվա չորրորդ օր 

Այսօր իմ օրը շատ հետաքրքիր անցավ։ Մենք զբաղվեցինք անգլերենով ընկեր Մարիաննայի հետ։ Պատրաստեցինք համեղ աղցան 🥗 միկրոկանաչիիով, որոնք մենք ինքնուրույն էինք աճեցնել ընկեր Շուշանի հետ։ Դրանից հետո էլ խաղացինք ձնագնդիկ։ Այսպես հրաշալի անցավ իմ օրը։

Ուսումնական ճամբարի երրորդ շաբաթվա երկրորդ օր

Այսօր մենք մեր օրը սկսեցինք  կառուցողական խաղեր, սեղանի խաղեր խաղալով։ Դրանից հետո մեր մոտ եկավ լոգոպեդ Աննա Օհանյանը ում հետ մենք սովորում ենք ժեստերի լեզուն։ Այնուհետև գնացինք ընկեր Նարեկի կաբինետ և սկսեցինք աշխատել սալիկ գորգ նախագծի վրա՝ Սալիկ֊գորգ։ Այսպես սքանչելի անցավ իմ օրը։

Ուսումնական ճամբարի երրորդ շաբաթվա առաջին օր

Այսօր մենք մերը օրը սկսեցինք վեցերորդ դասարանցիների հետ մարդու սիրտը ուսումնասիրելով։ Դրանից հետո մենք հավաքվեցինք և գնացինք ընկեր Նարեկի լաբարատորիա։ Այնտեղ մենք նկարեցինք կավե սալիկների և թղթի վրա։ Այսպես անցավ իմ օրը։

Երկրորդ ուսումնական շաբաթվա հաշվետվություն

Առաջին օր-Ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթվա առաջին օր Երկրորդ օր-Ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթվա երկրորդ օր Երրորդ օր-Ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթվա երրորդ օր Չորրորդ օր-Ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթվա չորրորդ օր Հինգերորդ օր-Ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթվա հինգերորդ օր

Ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթվա հինգերորդ օր

Այսօր մենք մեր օրը սկսեցինք ավագ դպրոցի տղաների հետ փորձեր անելով։ Դրանից հետո մենք ընկեր Սոնայի հետ ազգային խաղեր խաղացինք։ Այնուհետև մենք գնացինք ընկեր Նարեկի կաբինետ, սկսեցինք ննկարել և դրսում խաղեր խաղալ։ Այսպես հետաքրքիր անցավ իմ օրը։

Ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթվա չորրորդ օր

Այսօր մեր օրը անցել է Սևապերդում։ Երբ հասնք տեղ սկսեցինք բարձրանալ բլուր, որ սղանք։ Երբ մենք միքիչ սղացինք սկսեցինք ձնագնդիկ խաղալ և ձնեմարդ պատրաստել։ Հետո մենք ճաշեցինք խաղալուց հետո և ճանապար ընկանք։ Այսպես հրաշալի անցավ իմ օրը։