Ծառի մտածմունքը

Լինում է չի լինում մի ընկուզենի է լինում։ Նա ընկերասեր էր և շատ ընկերներ ուներ։Մի անգամ խաղալիս իր ընկեր թզենին ճյուղով միամիտ հարվածեց նրան։ Բայց նա չնեղացավ։ Երբ իրեն միամիտ հարվածում էին ինքը  չեր նեղանում։  Շուտով եկավ ձմեռ և ծառերը մերկացան։ Սակայն ծառերը չընկճվեցին և ճյուղ ճյուղի բռնած անցկացրեցին ձմեռը։

Առակ հպարտ ծառի մասին

Առակ հպարտ ծառի մասին  Մի այգում մայրի էր աճում: Ամեն տարի այն ավելի ու ավելի էր մեծանում՝ դառնում ավելի վեհ ու գեղեցիկ:  Նրա փարթամ սաղարթախիտ տերևները վեր էին խոյանում իրեն շրջապատող ծառերից և ստվեր նետում դրանց վրա: Սակայն որքան նա աճում էր ու վեր բարձրանում, այնքան ուժգնանում էր նրա մեջ անսահման գոռոզությունը:  Արհամարհանքով նայելով շուրջը՝ մեկ […]