Միանիշ և բազմանիշ թվեր

Գոյություն ունեն 10 թվանշաններ՝  0;1;2;3;4;5;6;7;8;9։

Այս թվանշանները  մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան  ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով  այժմ դրանք կոչվում են արաբական։

Մեկ թվանշանով   գրի   առնվող  թվերը  անվանում են միանիշ։

Օրինակ՝ 5; 8; 9 թվերը  միանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը   գրի է  առնվում   մեկ թվանշանի միջոցով։

Երկու թվանշանով    գրի  առնվող  թվերը  անվանում են երկնիշ։

Օրինակ՝ 15; 28; 39 թվերը  երկնիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երկու  թվանշանի միջոցով։

Երեք  թվանշանով գրի  առնվող  թվերը  անվանում են եռանիշ։

Օրինակ՝ 315; 428; 369 թվերը  եռանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երեք թվանշանի միջոցով։

Այսպիսով՝   բազմանիշ թվի անվանումը  կախված նրանից, թե  թիվը գրի  առնելիս  քանի  թվանշան  է գործածվել։

Մեզ շրջապատող առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար օգտագործում ենք թվեր, որոնց անվանում ենք բնական թվեր։

Այսպիսով բնական թվերը այն թվերն են, որոնք օգտագործում ենք առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար։

Ամենափոքր բնական թիվը 1-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդ բնական թիվը ստանալու  համար  պետք է  իր  նախորդին գումարել 1։

1, 1+1=2, 2+1=3,   3+1=4,…., 100,100+1=101,…

Այսպիսով՝    1,2,3,․․․,100,101,․․․   բնական  թվեր են։

Առաջադրանքներ

  1. Քանի՞ թվանշան գոյություն ունի։
    10
  2. 3567  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։
    4 թվանշան
  3. 489655784 թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։
    Ինանիշ թիվ է օգտագործել էնք 6 տարբեր թվանշան՝ 4, 8, 9, 6, 5, 7 և 3 կրկնվող թվանշան՝ 4,8, 5
  4. 60285  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։
    Հնգանիշ թիվ է 6,0,2,8,5
  5. 70562866  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։
    Ութանիշ թիվ է 6 տարբեր թվանշան 7, 0,5, 6, 2, 8 1 կրկնվող թիվ
  6. 85640058 թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։
    Ոթանիշ թիվ 8, 5, 6, 4, 0,
  7. 56689554100  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։
    Տասանիշ թիվ է 4 տարբեր թվանշան 7, 8, 9, 1 և 3 կրկնվող թվանշան 0, 5, 6։
  8. Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։
    Ամենափոքր թիվը-0, ամենամեծ թիվը- 9
  9. Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։
    10 թիվ (0-9)
  10. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։
    10
  11. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։
    Ամենափոքր թիվը-10, ամենամեծ թիվը- 99
  12. 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
    5
  13. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։
    7
  14. Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։
    89
  15. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  երկնիշ  թվերը   գրելու  համար։
    10
  16. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից   քանիսո՞վ  է ավելի։
    79
  17. Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի
    գումարը:
    10+9=19
Print Friendly, PDF & Email