Մեծամիտ գետը

Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

Առաջադրանքներ

1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

Գետի ափ-Ձեռքի ափ

2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։
Գետ-գետակ-գետեզր

3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։


Հայաստանում շատ բարձր և գեղեցիկ լեռներ կան։

Գարնանը թռչյունները վերադառնում են տուն։

4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական և բայ։

Գոյական-ծառ, գետ

Ածական-զվարթ, բարձր

Բայ-հոսել, թռչել

5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։

Գետը գլորու՞մ էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։

Բառքամոցի՝

Երկարություն-երկար-թույն-նյութ-նկար-կրակ-ներկ-կեր-կերակուր-ութ-կար-կաթ-ակ-կա-թան-երակ։

Print Friendly, PDF & Email