Հունվարի 26-ի ամփոփում

Այսօր իմ օրը շատ հետաքրքիր է անցել։ Առաջին ժամը մենք գրել ենք չորեքշաբթի օրվա ամփոփումը, բայց քանի որ ես գրել էի, դասարանում Canva ծրագրով պատրաստեցի մի քանի լոգո։

Երկրորդ դասի ընթացքում մեր մոտ եկել է մեր դասարանի պատասխանատուն՝ ընկեր Սոնան, հետո մենք բաժանվեցինք երեք թիմերի և խաղացինք բառքամոցի ու իրար հարցեր տվեցինք։ Վերջին ժամը մենք գնացինք ներկայացում դիտելու։ Հինգերորդ դասարանի սովորողները պատրաստել էին մի խնդալու ներկայացում, շան և կատվի մասին։ Ինձ ամենաշատը դուր եկավ այն մասը, երբ շունը պարում է։ Այսպես անցավ իմ հրաշալի օրը։

Print Friendly, PDF & Email