Մենուաի ջրանցք

Մենուայի ջրանցքը գտնվում է Վանա լճի հարավարևելյան կողմում։
Ջրանցքի հեռավորությունը Վան քաղաքից կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի ամբողջական երկարությունը, հաշվի առնելով նաև կորությունները, կազմում է 80 կմ։

Ժամանակին ջրանցքի ջրերով աշխատել է մոտ 40 ջրաղաց։ Մենուայի ջրանցքից ճյուղավորվում են փոքր ջրանցքներ ու առուներ։

Ջրանցնքն ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։
Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում։

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գավառում։ Ջրանցքը բարդ կառուցվածք ունի։
Այն անցկացրած է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով։
Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպահման համար ամրոցներ են կառուցվել։

Ըստ հնագետ դոկտոր Վալդեմար Պելքի, որը հնագիտական ուսումնասիտություններ է անցկացրել ջրանցքի տարածքում՝ հոկտեմբեր ամսին ջրանցքը ապահովում է 1500 լ ջուր վայրկյանում։
Այդ ջուրը պարունակում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ։
Ըստ Պելքի՝ մինչև ջրանցքի կառուցումը ջուրը ժայռերի ճեղքերից հոսել է ցած և թափվել Խոշաբ գետը, որը ակունքից գտնվել է 5 կմ հեռավորության վրա։
Ջրանցքի կառուցումով ջուրը ուղղվեց Վերին Մեշինկերտ, ուր կառուցվել է նաև մեծ ավազան։ 
Վերին Մեշինկերտից հաստաբուն ծառերի կոճղերից պատրաստված խողովակով ջուրն անցկացվել է գետի մյուս ափը և ուղղվել դեպի արևմուտք՝ ոռոգելով Իշխանիգոմ, ապա Սյոլպլասան, ԿեմՔարավանց, Անող և Մաշքելտեք գյուղերը։
Իսկ Իշխանիգոմից հույսիս՝ դեպի լեռան ստորոտը դառնալով՝ ջրանցքը ձգվում է դեպի արևելք՝ ոռոգելով Խադամ, ՔյոշկՍ. Վարդան, Խարաբքյո գյուղերը և հասնում մինչև Արտամեդ։
Ընդհանուր առմամբ, ջրանցքը ժամանակին ոռոգել է 42 գյուղ, որոնցից 1890-ականների դրությամբ միայն 20-ն էր մնացել։
Ջրանցքի տեղում, ըստ ավանդության, ժամանակին մեծ քաղաք է եղել։ Դրա մասին կա նաև հիշատակություն Խորենացու «Հայոց պատմությունում»։

Print Friendly, PDF & Email