Գործնական աշխատանք

280Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե ամեն ինչ դառնա անվճար:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե մի քիչ բարի դառնան:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե մարդիկ մահանան:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե լավ աշխատես:

281. Նախադասությունները լրացրո՛ւԳրածդ բայերն ընդգծի՛ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե մարդիկ տխրեն:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե դպրոցում լողի դաս ունենանք։
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե ինքս՝ ինձ հարգեմ:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե փողոցները փակեն:

282. Նախադասությունները լրացրո՛ւԳրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, աշխարհի բոլոր մարդիկ կմահանան:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, կյանքը անհետաքրքիր կդառնա:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, կլինես ամենախելացին:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, ընհանրապես դաս չենք սովորի:

283. Նախադասությունները լրացրո՛ւԳրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե տիեզերագնաց դառնամ, կթռչեմ երկինք և կայցելեմ բոլոր մոլորակները:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, կդառնամ ամենաերջանիկը, հարուստը և խելացին:
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, կյանքը կանհետաքրքրանա:
Եթե ժամանակ ունենամ, աշխարհի ամենաբարի գործերը կանեմ:

Print Friendly, PDF & Email