Գարնանային արձակուրդների ճամփորդությունս դեպի տառերի պուրակ, Վանաձոր և Դիլիջան

Այսօր ես իմ ընտանիքի հետ գնացել եմ <<Տառերի պուրակ>>, և պատմել եմ այդ արձանախմբի մասին։

Ճիշտ է արդեն գարնան վերջին օրն է, բայց եղանակը սառն էր։
Տառերի պուրակից հետո մենք գնացինք Վանաձոր, այնտեղ ձյուն էր գալիս և շատ ցուրտ էր (-2oC)։
Այդ պատճառով մենք այցելեցինք միայն Վանաձորի <<Սուրբ Մայրամ Աստվածածին>> եկեղեցին։

Հետո գնացինք <<Թեժլեռ>>։

Թեժլեռը հայտնի է նրանով, որ ամեն տարի ձմռան վերջին կազմակերպվում է մեծ միջոցառում՝ մարդիկ սահում են դահուկներով, երգում են , պարում, ձյան վրա կրակ են վառում և խորոված պատրաստում։ Միջոցառման ավարտին ընտրում են հաղթողներին։
Քանի որ Վանաձոր էինք եկել Արագածոտնի մարզով որոշեցինք տուն վերադառնալ Տավուշի մարզով։
Թեժլեռից հետո մենք ճանապարհը շարունակեցինք դեպի Դիլիջան։ Այնտեղ ես նկարվեցի «Միմինո», հուշարձան մոտ, որը նվիրված է «Միմինո» կինոկատակերգության հերոսներին։


Երեկոյան բավականին հոգնած վերադարձանք տուն։

Սա էլ իմ այսօրվա ճանապարհորդության քարտեզը։

Print Friendly, PDF & Email