Ձոն մայրությանը

Մարտի 8

Ձոն մայրությանը


Մայրիկ, դու ամենաուրախն ես
Արևի նման պայծառ
Րոպե առ րոպե ուրախանում ես
Ինձ համար ժպտում ես
Նայի՛ր, մայրի՛կ, այս ծաղկին․
Այս ծաղկից սիրուն, գիտեմ միայն քեզ

Մայրագովք

Երբ նայում եմ քո աչքերին,
Սիրտս լցվում է ուրախությամբ՝
Դու նման ես քնքուշ ծաղկի
Իմ սիրելի մայրիկ։
Միշտ կպաշտպանես ու կօգնես,
Միշտ ինձ հետ կլինես,
Ամեն բանից կպաշտպանես,
Կօգնես, երբ հարց ունենամ։
Կյանքի մասին կպատմես․
Սիրտս կլցնես ուրախությամբ,
Իմ սիրելի քնքուշ մայրիկ։

Իմ անուշ մայրը

Սիրուն ես ինչպես ալվարդ,

Իրիկունը ինձ ժպտալով համբուրում ես,

Րոպե առ րոպե գեղեցկանում ես։

Իմ սիրելի մայրիկ․

Նայում ես ինձ ուրախ հայացքով,

Ուրախանում և Ժպտում,

Իմ գեղեցիկ ու խելացի մայրիկ։

Print Friendly, PDF & Email