Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը […]

Գործնական աշխատանք

280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր: Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե ամեն ինչ դառնա անվճար:Մարդիկ շատ բարի կլինեն, եթե մի քիչ բարի դառնան:Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե մարդիկ մահանան:Նրա աչքի լույսը կդառնաս, եթե լավ աշխատես: 281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր: Աշխարհը շատ տխուր կլինի, եթե մարդիկ տխրեն:Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե դպրոցում լողի դաս ունենանք։Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե ինքս՝ ինձ հարգեմ:Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի […]

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում. ― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։ ― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։ ― Քանի՞ տարով կվերցնեք։ ― Տասը […]

Առաջադրանքներ

1․ Բաց թողնված տեղերում լրացրո՛ւ լեզու բառի համապատասխան ձևերը։ Աշպարհի ժողովուրդները խոսում են մոտավորապես 2500 լեզուներով: Խոսողների թվով աշխարհում առաջինը չինարենն է։ Հայոց լեզվով խոսում է մոտ 5 միլիոն մարդ։ Հայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է, հայերիս մայրենի լեզուն։ Այն աշխարհի ամենահին և հարուստ լեզուներից մեկն է։ Հայոց լեզուն մեր ժողովրդի մեծագույն հարստությունն է։ Մենք պետք է […]

Շարահյուսություն

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը: 1․ Թշնամի, բանակ. շրջապատել, քաղաք: Թշնամու բանակը շրջապատել է քաղաքը: 2․ Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել: Մայրամուտին արեգակը պալատները կարմիր ներկեց: 3․ Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա: Փախստականները բարձրացան ժայռերի մեկի վրա: 4․ Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել: Այնտեղ […]

Ռոդարիական ընթերցումներ

1․ Առաջին հեքիաթ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ ԿԱՏՈՒՆ Մի անգամ Հռոմից դեպի Բոլոնիա ուղևորվող գնացք մտավ մի կատու:Ընդհանրապես գնացքներում կատուներ այնքան էլ հազվադեպ չեն հանդիպում։ Ճիշտ է,նրանք հիմնականում նստում են զամբյուղի կամ տուփերի մեջ, որոնք ծակծկում են, որ կատու-ները չխեղդվեն: Գնացքներում երբեմն նույնիսկ թափառաշրջիկ կատուներ են հանդիպում, ևկատուներ, որոնք ոչ մեկինը չեն, ինչպես նաև մկներ որոնելու համար պատահաբար […]

Գարնանամուտ

Հովհաննես Շիրազ Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերինՄանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերինՏեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-ու բացինԼուսամուտներն իմ […]